
ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի Քրենսթոն քաղաքը մայիսի 20-ը հռչակել է Շուշիի ազատագրման օր: Ընդունված հատուկ բանաձևում Քրենսթոնի քաղաքապետ Ալան Ֆանգը նշել է` «Շուշիի ազատագրումը վճռորոշ կետ եղավ Լեռնային Ղարաբաղի համար»:
Բանաձևում նշվում է, որ «Հայ ազատամարտիկները զոհեցին իրենց կյանքը, որպեսզի հետագա սերունդերը կարողանան ապրեն ազատության մեջ»:
Շուշիի քաղաքապետ Կարեն Ավագիմյանը Ֆանգին շնորհակալական նամակ է ուղարկել, որտեղ ասվում է, որ Շուշին միշտ նշանակալի դեր է ունեցել հայ ազգի կրթական և մշակութային կյանքում, և ազատ Շուշիի քաղաքացիների անունից շնորհակալություն է հայտնել աջակցության համար: