
Սիրիայի ընդդիմությունը իրավիճակի կարգավորման հույսը կապում է Ռուսաստանի հետ: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, հայտարարել է Սիրիայի ազգային խորհրդի ու Սիրիայի հեղափոխության աջակցության խորհրդի անդամ Մահմուդ ալ Համզան: Ըստ նրա, Սիրիան միայն մեկ պայման ունի՝ նախագահ Բաշար Ասադը պետք է հրաժարական տա: Նա հույս է հայտնել նաև, որ Ռուսաստանը կշարունակի ակտիվ լինել Սիրիայում իրավիճակի կարգավորման հարցում: Ընդդիմության ներկայացուցիչը Մոսկվան ու Պեկինը համարում է այն միակ ուժը, որը կարող է ճնշում գործադրել Ասադի ռեժիմի վրա:
Մահմուդ ալ Համզան ասել է, որ Սիրիայի իշխանությունները չեն կատարել Աննանի ծրագրի կետերից ոչ մեկը: