Հայաստանում քննարկել են կաթնամթերքի արտադրության խնդիրները 6 հունիսի 2012 - 18:39 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի գյուղատնտեսության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Սերգո Կարապետյանը խորհրդակցության էր հրավիրել կաթնամթերքի արտադրության ոլորտի 3 տասնյակից ավելի ձեռնարկությունների ղեկավարների` քննարկելու ոլորտում առկա իրողություններն ու զարգացումները, վերջին շրջանում կաթի գնի անկման հետ կապված դժգոհությունների ու ահազանգերի հիմքերը և, ըստ ամենայնի, հասնելու փոխձեռնտու պայմանավորվածությունների մթնոլորտի ձևավորմանը կաթ արտադրողների և վերամշակողների միջև: Ինչպես հաղորդում է Հայաստանի գյուղատնտեսության նախարարության մամլո ծառայությունը, նախարարը նշել է. «Վերջին շրջանում ոլորտը զգալի առաջընթաց է ապրել: Բավական է ասել, որ հունվարի 1-ի դրությամբ շուրջ 28 հազարով ավելացել է խոշորի և ավելի քան 57 հազարով` մանր եղջերավորների գլխաքանակը»: Խորհրդակցության մասնակիցները համագործակցության մասին հուշագիր են ստորագրել, որով առաջիկա 4-5 տարիների համար ոլորտում նախատեսվում են աջակցության բազմաթիվ և մեծ ծրագրեր: Ուշագրավ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին | ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար․ Ադրբեջանի համար դեպի ԵԽԽՎ հետ ճանապարհ չկա Նա քննադատել է ադրբեջանցի իրավապաշտպան Անար Մամեդլիի ձերբակալությունը Բաքվում ԵԽ գլխավոր քարտուղարը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման պայմանավորվածությունը «Ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունը»,–գրել է նա Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը, որը հետ էր կանչվել խորհրդակցությունների համար, վերադարձել է Բաքու Նա շարունակում է իր դիվանագիտական գործունեությունը Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրեն․ Կարևոր այց ՀՀ` ապրիլի 5–ի բարձր մակարդակի միջոցառումից հետո Նա մի շարք հանդիպումներ կունենա Հայաստանում |