Աստաբացյան. Կարմիր խաչի հայկական գրասենյակի ներկայացուցիչների վրա կրակոցներ չեն եղել

Աստաբացյան. Կարմիր խաչի հայկական գրասենյակի ներկայացուցիչների վրա կրակոցներ չեն եղել

PanARMENIAN.Net - Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայկական գրասենյակի ներկայացուցիչների և նրանց մեքենայի ուղղությամբ ադրբեջանական կողմից կրակոցներ չեն եղել։

«Հունիսի 4–ին և 5–ին մեր կազմակերպության աշխատակիցներն աշխատանքային գործողումով եղել են Տավուշի մարզում։ 2 օր այնտեղ ենք եղել։ Մեզ վրա ոչ մեկը չի կրակել։ Տավուշում իրականացնում ենք ծրագրեր, վերջացրել ենք և վերադարձել»,–PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ԿԽՄԿ–ի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Աշոտ Աստաբացյանը։

Այսօր կեսօրին ԵՊՀ դասախոս, Տավուշի մարզ պարբերաբար այցելող Ռուբեն Աբրահամյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, թե երեկ 17։30–ի սահմաններում ադրբեջանցիները կրակ են բացել կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայկական գրասենյակի ներկայացուցիչների մեքենայի վրա, ովքեր մեկնել էին Այգեպար գյուղ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---