ԱՄՆ պետքարտուղարը Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին համատեղ աշխատանքի կոչ է արել 6 հունիսի 2012 - 21:34 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին համատեղ աշխատանքի և խաղաղության հասնելու ուղղությամբ քայլերի կոչ է արել: «Մենք պետք է անենք մեզանից կախված ամեն բան, որպեսզի որքան հնարավոր է շուտ գտնենք խաղաղության հաստատման ուղին: Հունիսի 18-ին Փարիզում երկու նախարարներն առաջիկա հանդիպմանը կուսումնասիրեն նոր մոտեցում: Այդ հակամարտությունը ռազմական լուծում չի ստանալու: Մենք փորձում ենք անել ամեն ինչ, որպեսզի խաղաղ համաձայնության հասնենք, և այն պետք է ձեռք բերվի: Անձամբ ես փորձում եմ դրա համար անել ամեն ինչ»,- այցի ավարտին հայտնել է Քլինթոնը Բաքվի օդանավակայանում ճեպազրույցի ժամանակ: Ինչպես հաղորդում է Թրենդ գործակալությունը, ԱՄՆ պետքարտուղարը նաև ափսոսանք է հայտնել ադրբեջանական և հայկական ուժերի շփման գծում իրադրության սրման կապակցությամբ: «Դա կարող է անկանխատեսելի հետևանքների հանգեցնել, դա պետք է դադարեցվի: Բոլորը պետք է աշխատեն այդ ուղղությամբ և պահպանեն հրադադարի պայմանագիրը»,- ընդգծել է նա: Նրա խոսքով` ԱՄՆ-ը պատրաստ է անել ամեն հնարավոր բան, որպեսզի օգնի հասնելու կարգավորմանը Հելսինկյան ամփոփիչ ակտի սկզբունքների հիման վրա:
Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |