ՎիվաՍել-ՄՏՍ-ը միացել է «IPv6 արձանագրության համաշխարհային մեկնարկի օր» նախաձեռնությանը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը միացել է «IPv6 արձանագրության համաշխարհային մեկնարկի օր» նախաձեռնությանը

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը միանում է Ինտերնետային ծառայությունների առաջատար մատակարարների, ցանցային սարքավորումներ արտադրողների և ցանցային ընկերությունների նախաձեռնությանը` հունիսի 6-ից սկսելով օգտագործել IPv6 ինտերնետ արձանագրությունը: Ինչպես հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը, բոլոր վեբ և փոստային ծառայությունները այսուհետ մշտապես հասանելի կլինեն ինչպես IPv4, այնպես նաև, IPv6 արձանագրություններով: IPv6 ինտերնետ արձանագրության գործարկման միջազգային նախաձեռնությունը համացանցի պատմության մեջ ամենամասշտաբային սերնդափոխությունն է: Քայլը առանցքային նշանակություն կունենա համացանցի զարգացման ոլորտում:

Ի տարբերություն IPv4-ի, IPv6-ի կարևորագույն առանձնահատկություններից է հասցեների առավել ընդլայնված տարածքը:

Մասնավորապես`IPv4 ինտերնետ արձանագրությունն օգտագործում է հասցեների 32-բիթանոց ձևաչափ կամ այլ կերպ ասած` ապահովում է ավելի քան 4 մլրդ եզակի IP հասցե, իսկ 1995թ.-ից IPv4 արձանագրությանը զուգահեռ գործող IPv6 արձանագրությունն օգտագործում է հասցեների 128-բիթանոց ձևաչափ և համապատասխանաբար ապահովում է 340 տրլն տրիլիոն տրիլիոն եզակի հասցե:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---