Հունիսի 7-ին Մոսկվայում մեկնարկում է Միխայիլ Տալի ավանդական հուշամրցաշրը

Հունիսի 7-ին Մոսկվայում մեկնարկում է Միխայիլ Տալի ավանդական հուշամրցաշրը

PanARMENIAN.Net - Հունիսի 7-18 Մոսկվայում կանցկացվի Միխայիլ Տալի հուշամրցաշարը, որտեղ հանդես կգա հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը:

Շրջանաձև համակարգով մրցաշարին մասնակցում են ևս 9 գրոսմայստեր` Մանգուս Կարլսենը, Վլադիմիր Կրամնիկը, Թեյմուր Ռաջաբովը, Հիկարու Նակամուրան, Ֆաբիանո Կարունան, Ալեքսանդր Մորոզևիչը, Ալեքսանդր Գրիշչուկը, Եվգենի Տոմաշևսկին, Լյուկ ՄաքՇեյնը:

Բացման արարողությունը տեղի կունենա հունիսի 7-ին ժամը 18:00-ին: Նույն օրը ժամը 18:30 կանցկացվի 15 000 եվրո մրցանակային ֆոնդով բլից մրցաշար: Մասնակիցների զբաղեցրած հորիզոնականները կլինեն գլխավոր մրցաշարի աղյուսակի նրանց մեկնարկային համարները:

Հուշամրցախաղի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 100 000 եվրո, հաղորդում է chesspro.ru-ն:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---