Մեկնարկել է «Հարգանք» ծրագիրը, որն իրականացվելու է EURO-2012-ի ընթացքում

Մեկնարկել է «Հարգանք» ծրագիրը, որն իրականացվելու է EURO-2012-ի ընթացքում

PanARMENIAN.Net - ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին, հայտնի հոլանդացի ֆուտբոլիստ Կլարենս Զեեդորֆը և նախկինում հանրահայտ իտալացի մրցավար Պյեռլուիջի Կոլլինան մասնակցել է «Հարգանք» ծրագրի հանդիսավոր մեկնարկին: Ծրագիրն իրականացվելու է EURO-2012-ի շրջանակներում:

«Հարգանք» քարոզարշավը սոցիալական պատասխանատվության ծրագիր է, որը մեկնարկել է 2008-ին: Դրա նպատակն է տեղի խմբակցություններին աջակցելը, սոցիալական խնդիրների դեմ պայքարը և անկախ սեռից, ռասայից, ֆիզիկական հնրավարություններից` մարդկանց հավասարության քարոզը:

ՈւԵՖԱ-ն մոտ 3 մլն եվրո է տրամադրել EURO-2012-ից առաջ և դրա ընթացքում 4 սոցիալական նախագծեր իրականացնելու համար` «Հարգիր տարբերությունները», «Հարգիր երկրպագուների մշակույթը», «Հարգիր անարգելությունը» և «Հարգիր քո առողջությունը»:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---