7 հունիսի 2012 - 12:19 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Երևանում առաջին անգամ անցնում է ԱՊՀ երկրների իրավաբանների միջազգային համաժողովը

Երևանում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ բացվել է ԱՊՀ երկրների իրավաբանների 7-րդ միջազգային համաժողովը: «Ես վստահ եմ, որ այս համաժողովը դրական ավանդ կունենա իրավաբանական մտքի զարգացման գործում»,-հայտարարել է բացմանը վարչապետը: Նա հույս է հայտնել, որ համաժողովի մասնակիցները կկարողանան ծանոթանալ հայկական փորձին, իրավաբանական ոլորտի խնդիրների հետ:

Համաժողովի համանախագահ և ԱՊՀ խոշորագույն իրավաբանական «Եգորով, Պուգինսկի, Աֆանասև և գործընկերներ» ընկերության գործընկերների կոմիտեի նախագահ Դմիտրի Աֆանասևն իր հերթին կարևորել է նման համաժողովների անցկացումը՝ նշելով, որ մասնակցում են ԱՊՀ և Արևմուտքի երկրների առաջատար իրավաբանական ընկերությունների ներկայացուցիչները»,-հայտարարել է նա լրագրողներին:

Ըստ նրա, երևանյան համաժողովի հիմնական թեման գլոբալիզացիան է իրավաբանական բիզնեսի տեսակետից, նրա առավելություններն ու թերությունները: «Ցանկացած երևույթ երկու կողմ ունի և մենք հավաքվել ենք մանրակրկիտ կերպով վերլուծելու համար թե ինչպես պետք է նախկին ԽՍՀՄ հանրությունն արձագանքի գլոբալիզացիային, հարմարվի դրան, ինչպես անել, որ իրավաբանական բիզնեսը մեր երկրներում ավելի ամուր հիմքերի վրա դրվի, ավելի մցունակ ու որակյալ լինի»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է արևմտյան իրավաբանների մասնակցությանը համաժողովին, ապա Աֆանասևը բացատրել է դա նրանով, որ նրանք հետաքրքրված են ԱՊՀ աճող շուկայով, «որը մեծ շահույթներ է ապահովում ներդրողների համար»:

Աֆանասևը նշեց այն ջերմ ընդունելությունը, որ գտան մասնակիցները Հայաստանում: «Ինձ մոտ այնպիսի զգացողություն է, որ ես իմ տանն եմ գտնվում, իմ թանկագին բարեկամների մոտ: Մենք շատ ուրախ ենք, որ այսօր Հայաստանում ենք, քանի որ Ռուսաստանի տեսակետից, Հայաստանն անկասկած եղբայրական երկիր է, հայերը՝ եղբայրական ժողովուրդ»,-ասել է նա:

Համաժողովի ընդունող կողմը և համանախագահը, «Ամերիա» ընկերությունների խմբի իրավաբանական պրակտիկայի տնօրեն Դավիթ Սարգսյանը հույս է հայտնել, որ համաժողովը կնպաստի Հայաստանի բրենդի տարածմանն արտերկրում, խթան կհանդիսանա Հայաստանում իրավակիրառական գործունեության զարգացման համար:

Նա նաև նշել է, որ համաժողովին արևմտյան երկրների ներկայացուցիչների ներկայությունը, ինչն ըստ նրա, կարող է նպաստել վստահելի իրավաբանների հայտնաբերման խնդրի լուծմանը այն հայկական ընկերությունների համար, որոնք շահագրգռված են արտերկրյա ներդրումների մեջ: Համաժողովը կտևի մինչև հունիսի 8-ը: Համաժողովին մասնակցում է 150 մասնակից շուրջ 50 երկրներից:

ՖՈՏՈՇԱՐՔ