30 հուլիսի 2004 - 18:28 AMT
ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅԱԲՆԱԿ ԳՅՈՒՂ ԵՆ ՄՏՑՎԵԼ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐ
Օրերս Վրաստանի Բորժոմի շրջանի Տապածղուր գյուղ են բերվել հատուկ նշանակության զորքեր: Վրաստանի ՆԳՆ տվյալ քայլը պայմանավորել է նրանով, որ հիմնականում հայաբնակ գյուղի բնակիչները կարող են խոչընդոտել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի շինարարության աշխատանքներին: Ինչպես տեղեկացնում է «Ա-ինֆո» գործակալությունը, գյուղի բնակիչների դժգոհության պատճառն այն է, որ նրանք մինչ օրս չեն ստացել նավթամուղի շինարարության առնչությամբ Բորժոմի շրջանային դատարանի կողմից նշանակված դրամական փոխհատուցումը: Աղբյուրի համաձայն` առայժմ գյուղի բնակիչների եւ ուժայինների միջեւ որեւէ միջադեպ չի գրանցվել: