7 հունիսի 2012 - 13:29 AMT
Սևանի ափին կկազմակերպվեն լրացուցիչ հանրային լողափեր

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշել է «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտու` Սևանի քաղաքային համայնքի սահմաններում գտնվող տարածքից 5.5 հեկտարը տրամադրել հանրային նոր լողափերի կազմակերպմանը։

ՀՀ նախագահի հանձնարարությամբ նախորդ տարի գործարկված երկու հանրային լողափերի ծանրաբեռնվածությունը ցույց է տվել, որ հանրությունը պահանջ և հետաքրքրություն է ցուցաբերում նոր մոդելի հանգստի կազմակերպման նկատմամբ։ Որոշմամբ ստեղծվող նոր լողափերը մարդկանց համար կստեղծեն հավասար, հասանելի և անվճար հնարավորություններ, տարածքներում կհիմնվեն լրացուցիչ զբոսաշրջային ենթակառուցվածքներ, և կբացվեն սեզոնային նոր աշխատատեղեր։