Հայկական գելխեղդ գամփռը երկրորդ տեղն է գրավել Թբիլիսիի շների միջազգային ցուցահանդեսում 7 հունիսի 2012 - 13:57 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կինոլոգիական միությունը մրցանակներով է վերադարձել մայիսի 27-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացած շների միջազգային ցուցահանդեսից: Դա գեղեցկության մրցույթ էր, որին մասնակցում էին 5 երկրից 160 շուն: Հայաստանը մասնակցել է 6 շներով, որոնցից բոլորը մտել են լավագույն տասնյակ, իսկ 2` լավագույն հնգյակ: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց միության նախագահ Վիոլետա Գաբրիելյանը: Կինոլոգիական միությունը Թբիլիսի էր տարել Հայկական գելխեղդ գամփռ, երկու անգլիական Բիգլ, անգլիական սպանիել, կանարական դոգ, չինական շիցու ցեղատեսակի շներ: Շիցուն և բիգլներից մեկը մտել են լավագույն հնգյակ, Գամփռը երկրորդն էր իր` Աշխատող շների խմբում: Գաբրիելյանը նշեց, որ առաջին անգամ Թոբուշ-Բայազետ անունով Հայկական գելխեղդ գամփռը ներկայացավ Հայաստանից դուրս: Գաբրիելյանն ասաց, որ գամփռի ոչ մի ձագ չի վաճառվել, և մոտակա 2 տարիների ընթացքում չի վաճառվի: Բանախոսի խոսքով, գամփռը միշտ բարձր գնահատանքի է արժանանում, հատուկ մրցանակի է արժանանում: Մոսկվայում նրանք հրավիրվել են մասնակցելու աշխարհի առաջնությանը, բայց գամփռի մասնակցությունը մեծ կասկածի տակ է: Գաբրիելյանի խոսքով, հսկա շանը դժվար է տեղափոխել օդանավով, հյուրանոցում կեցության խնդիր կա: Հայաստանի կինոլոգիական միությունը Հայաստանում ցուցահանդեսներ է կազմակերպում, կա Երևանի գավաթ: Հայաստանի ցուցահանդեսին մասնակցել են 16 երկրների ներկայացուցիչներ: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |