7 հունիսի 2012 - 14:39 AMT
Առաջիկա օրերին դարձյալ անձրև և ամպրոպ է սպասվում

Հունիսի 7-8-ին Հայաստանի հյուսիսային շրջաններում, 9-11-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 08-10-ին կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:

Երևանում հունիսի 7–8-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 9-11-ին երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: