30 հուլիսի 2004 - 19:15 AMT
ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ԱՎՍՏՐԱՅԻ ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀԸ
Հայաստան Է ժամանել Ավստրիայի եւ Եվրոպայի առեւտրաարդյունաբերական պալատների նախագահ Քրիստոֆ Լայթլը: Այցի ընթացքում նա հանդիպումներ կունենա Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանի եւ հայ գործարաների հետ: Ք. Լայթլը նշել է Հայաստանի եւ Ավստրայի գործարար շրջանակների միջեւ կապերի ակտիվացումը, որի վկայությունն Է Երեւանում կազմակերպված ավստրիական առտադրանքի ցուցահանդեսը: Նա կարեւորել է եվրոպական ինտեգրացիային Հայաստանի ներգրավվումը, նշելով, որ հնարավորինս կաջակցի Եվրոպայի տնտեսական կառույցների հետ հայ գործարարների շփումներին: