Աստանայում ընթանում է հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստը

Աստանայում ընթանում է հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստը

PanARMENIAN.Net - Հունիսի 7-ին Աստանայում կայացավ առևտրատնտեսական հարցերով հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստը: Հայկական կողմից համանախագահն էր Հայաստանի գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղյանի, ղազախական կողմից` Ղազախստանի գյուղատնտեսության նախարարության պատասխանատու քարտուղար Եվգենի Ամանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Նիստում քննարկվեցին հանձնաժողովի նախորդ նիստերին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, երկուստեք ընդգծվեց հայ-ղազախական տնտեսական համագործակցությունն ակտիվացնելու, ինչպես նաև դրա իրավապայմանագրային հիմքերն ամրապնդելու կարևորությունը: Կողմերը նախանշեցին հայ-ղազախական տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները և կոնկրետ ուղղությունները, այդ թվում` գյուղատնտեսության, զբոսաշրջության, տրանսպորտի, ավիափոխադրումների, ներդրումների, արդյունաբերության, տեխնոլոգիաների բնագավառներում:

Քննարկվեցին նաև մի շարք միջկառավարական և միջգերատեսչական համաձայնագրերի նախագծեր և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Նիստի աշխատանքներին մասնակցություն ունեցան ՂՀ-ում ՀՀ դեսպան Վասիլի Ղազարյանը և ՀՀ-ում ՂՀ դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը: Հունիսի 8-ին հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովը կշարունակի իր աշխատանքները:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---