30 հուլիսի 2004 - 22:59 AMT
ԿՈՄԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԿԺԱՄԱՆԻ ԵՐԵՎԱՆ
Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հրավերով այսօր Երեւան է ժամանում ՌԴ Կոմի Հանրապետության նախագահ Վլադիմիր Տորլոպովը: Ինչպես տեղեկացրել են Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունում, այցի ընթացքում Վ.Տորլոպովը հանդիպումներ կունենա Հայաստանի բարձրաստիճան ղեկավարության հետ: Ռուսաստանյան պատվիրակության կազմում են` Կոմի Հանրապետության գույքային հարաբերությունների նախարար Վլադիմիր Բելյաեւը, արդյունաբերության նախարար Նիկոլայ Գերասիմովը, մշակույթի եւ ազգային քաղաքականության նախարար Մարիա Կուզբոժեւան, Առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Սարգիս Մանասարյանցը: Հիշեցնենք, որ հուլիսի սկզբին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնավոր այցով գտնվել է Կոմիում: