«Մայրիկը» երաժշտաթատերական կոմպոզիցիան դարձել է «Հազարան բլբուլ» փառատոնի հաղթողը

«Մայրիկը» երաժշտաթատերական կոմպոզիցիան դարձել է «Հազարան բլբուլ» փառատոնի հաղթողը

PanARMENIAN.Net - Այսօր` հունիսի 7-ին Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի է ունեցել «Հազարան բլբուլ» մանկապատանեկան երաժշտական բեմադրությունների մրցույթ-փառատոնի գալա համերգը, որի ընթացքում հանձնվել են մրցանակները:

Ներկայացված 26 երաժշտական բեմադրություններից առանձնացվել է լավագույն հնգյակը, եղել են նաև հատուկ մրցանակներ: Մրցույթ-փառատոնն անցկացվել է «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի կողմից` ՀՀ մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ:

1-ին մրցանակը շնորհվել է Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագտական դպրոցին Զարուհի Արմաղանյանի «Մայրիկը» երաժշտաթատերական կոմպոզիցիայի համար: 2-րդ մրցանակը տրվել է Գավառի արվեստի դպրոցին Ալեքսեյ Ռիբնիկովի «Բուրատինոյի արկածները» մյուզիքլի համար և Դիլիջանի արվեստի պետական քոլեջին կից երաժշտական դպրոցին Գոհար Գեօղլյանի «Դիլին և Անուշիկը» մյուզիքլի համար:

3-րդ մրցանակը հանձնվել է Վեդու երաժշտական դպրոցին ԱզատՄանուկյանի «Չարի վերջը» մանկական օպերայի համար և Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցին «Բարև, ես Երևանն եմ» երաժշտաթատերական կոմպոզիցիայի համար:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---