Նախագահը հանդիպել է Ճապոնիայի կայսեր հետ

Նախագահը հանդիպել է Ճապոնիայի կայսեր հետ

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Տոկիոյում հանդիպում է ունեցել Ճապոնիայի կայսր Ակիհիտոյի հետ, ում հետ առանձնազրույցում քննարկվել են հայ-ճապոնական բարեկամությանն ու փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 5-7-ը պաշտոնական այցով գտնվում է Ճապոնիայում: Հանրապետության ղեկավարը Տոկիոյում հանդիպումներ է ունեցել Ճապոնիայի բարձրագույն ղեկավարության հետ, քննարկել հայ-ճապոնական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: Սերժ Սարգսյանը հանդիպել է նաև Ճապոնիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:

Հանրապետության ղեկավարը վաղը` հունիսի 8-ին, պաշտոնական այցով կմեկնի Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---