Բելառուսում կազմակերպվել էր հայկական գրքի ցուցահանդես

Բելառուսում կազմակերպվել էր հայկական գրքի ցուցահանդես

PanARMENIAN.Net - Մայիսի 28–ից մինչև հունիսի 6–ը Մինսկում ԱՊՀ գործադիր կոմիտեի շենքում` Բելառուսի Նախագահական գրադարանի մասնաճյուղում, ՀՀ Հանրապետության տոնի կապակցությամբ ՀՀ դեսպանության և Բելառուսի Հանրապետությունում, ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ մշտական ներկայացուցչության աջակցությամբ կազմակերպվել է հայկական գրքի ցուցահանդես: Այդ օրերին ԱՊՀ գործադիր կոմիտեի աշխատակիցները և ԱՊՀ երկրների մշտական ներկայացուցիչները, Բելառուսում հավատարմագրված դիվանագետները ծանոթացան Հայաստանի տարբեր հրատարակչությունների գրքերին: Միջոցառման ընթացքում ներկաները հնարավորություն ունեցան դիտելու Բելառուսի նախագահական գրադարանի արխիվում, ՀՀ դեսպանության գրադարանի գրապահոցներում պահվող Հայոց պատմության մասին պատմող գրքերին, հոդվածներին, լուսանկարներին, ինչպես նաև հայ երեխաների ձեռքերով պատրաստված աշխատանքներին:

Ցուցահանդեսում համառոտ ներկայացված էր հայոց պետականության պատմությունը վաղ պետական կազմավորումներից մինչև մերօրյա Հայաստանի Հանրապետությունը:

Ներկայացնելով ցուցահանդեսը` ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանն իր խոսքում ներկաներին պատմեց Հայոց պատմության ու մշակույթի ամենաուշագրավ դրվագների, Մատենադարանի հոգևոր գանձարանի, քրիստոնեական առաքելության, ՅՈւՆԵՍԿՈՅԻ կողմից Երևանը գրքի մայրաքաղաք հայտարարելու մասին: Կարևորվեց Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի ճակատամարտերի նշանակությունը, նրանց դերը Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման և Հայոց պետականության վերածննդի գործում, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---