Բերդավան և Չինարի գյուղերի մոտ տեղի ունեցած մարտերի մանրամասները 7 հունիսի 2012 - 19:16 AMT PanARMENIAN.Net - Սամվել Աղաբաբյանը PANreport համակարգի միջոցով PanARMENIAN.Net ին տեղեկատվություն է հաղորդել հայկական սահմանամերձ գյուղերի մոտ տեղի ունեցած միջադեպերի մանրամասների մասին Ըստ նախնական տեղեկատվության, երեկվանից ինչպես թշնամական կողմը, այնպես էլ հայկականը, ձեռնպահ են մնում դիվերսիաներից ու պատժիչ գործողություններից: Շարունակվում են արդեն սովորական դարձած գնդակոծությունները: Մոտ երկու օր ու գիշեր տևած սահմանային պատերազմը շատ ասեկոսեներ առաջացրեց հայ հանրության շրջանում: Շատերն անվստահությամբ էին վերաբերվում մեր կորուստների մասին ՊՆ-ի հրապարակած թվերին: Իզուր: Հայաստանի պաշտպանության նախարարությունը արդեն մի քանի տարի շարունակ վարում է կորուստների ու դժբախտ պատահարների մասին բացահայտ իրազեկման քաղաքականություն: Ստորև բերվում են հունիսի 4-ի վաղ առավոտյան տեղի ունեցած մարտական բախումների որոշ մանրամասներ: Այսպես, հունիսի 4-ին ՀՀ ՊՆ-ն հայտնեց, որ «հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելքում Ադրբեջանը հերթական անգամ կոպտորեն խախատել է հրադադարի ռեժիմը՝ փորձելով ներթափանցել Բերդավան և Չինարի գյուղերի մոտ գտնվող հայկական դիրքեր»: Տարածված տեղեկատվության մեջ ասվում էր նաև. «Ձեռնարկված միջոցների ու հայ զինծառայողների քաջարի գործողությունների արդյունքում դիվերսիոն հարձակումը կասեցվել է և հակառակորդը կորուստներ կրելով ետ է շպրտվել ելքային դիրքեր»: Ասվել է նաև, որ զոհվել է 3 հայ զինծառայող և մի քանիսը վիրավորվել են: Այդ չոր տեղեկատվությունը լրացնում են հավաստի աղբյուրի հետևյալ տեղեկությունները. «Հարձակվում էին միանգամից երկու ուղղությամբ: Բերդավանում նախնական տվյալներով ադրբեջանական դիվերսոին խումբը կազմված էր 7 հոգուց: Նրանք փորձում էին ներթափանցել մեր տարածք՝ կամ դարան էին պատրաստում, կամ դիվերսիա, սակայն նրանց հայտնաբերեց մեր հետիոտն պարեկախումբը, երբ նրանք անցնում էին ականապատ դաշտը: Պարեկախմբի ավագը զոհվեց անմիջապես, իսկ երկրորդին նույն պահին վիրավորեցին: Միայնակ մնացած երրորդ զինվորը կասեցրեց թշնամական խնմբրի առաջխաղացումը: Հենց այդ տղան պառկեցրեց բոլոր նրանց, ում ձայները հետո ամբողջ գիշեր հնչում էին ականապատ դաշտում: Խնդիրը կատարված էր արժանվույն: Չինարիում իրավիճակն այլ էր: Այնտեղ թշնամին գործում էր երկու խմբով: Առաջինը, գրոհայինը, կազմված էր 5-6 դիվերսանտներից: Երկրորդը, որը պահպանում էր նրանց թիկունքից, կազմված էր 15-20 զինվորներից: Հավանաբար, նրանց առջև խնդիր էր դրված գրավել մեր հենակետը: Հարձակման խումբը պետք է մտներ մեր խրամատները, իսկ թիկունքայինը՝ 300-400մ հեռավորությունից հրանոթային կրակով աջակցեր նրանց: Սակայն մեր դիտակետի զինվորը նկատեց հարձակողական խումբը: Նա ոչ միայն հասցրեց տագնապ բարձրացնել, այլ նաև կռվի բռնվեց: Տագնապով ելած մեր մարտիկները դիրքերը գրավում էին արդեն հակառակորդի երկրորդ խմբի համատարած կրակի տակ: Հենց այս իրավիճակում զոհվեցին մեր երկու զինծառայողներն ու շատերը վիրավորվեցին: Մեր դիտակետային զինվորի շնորհիվ, որը հայտնաբերեց ու կռվի բռնվեց հակառակորդի հարձակվող խմբի հետ, հակառակորդի մոտ ամեն ինչ այնպես չգնաց, ինչպես նախատեսված էր և նա, կորուստներ կրելով, որոշեց սահմանափակվել հեռահար մարտով: Փառք ու պատիվ մեր պաշտպաններին, որոնք ոչ միայն կարողացան կանգնեցնել թշնամուն, այլ նաև կարողացան պահապնել իրենց կյանքը այդ դժվարին իրավիճակում»: Այսպիսով, հաստատվում է ՀՀ ՊՆ տարածած տեղեկատվությունը երեք զոհված զինծառայողների ու մի քանի վիրավորների մասին հունիսի 4-ին տեղ գտած ադրբեջանական դիվերսիաների արդյունքում: Սամվել Աղաբաբյանը PANreport համակարգի միջոցով Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է Թունյան․ Ադրբեջանից գազ գնելու հարց այս պահին չկա օրակարգում Ըստ նրա՝ Հայաստանի կամ որևէ այլ երկրի համար տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը ՀՀ–ն կգործակցի Իտալիայի հետ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում․ Կան պայմանավորվածություններ Այցը տեղի է ունեցել ապրիլի 23-25-ը Բողոքի ակցիա՝ Բեռլինում «Ալիևին՝ Հաագա» վանկարկումով Ակցիայի մասնակիցները նաև ծածանել են Արցախի Հանրապետության դրոշը |