Սիրիայում իրավիճակի կարգավորման վերաբերյալ ծրագիրը չի գործում, հայտարարել է Քոֆի Աննանը

Սիրիայում իրավիճակի կարգավորման վերաբերյալ ծրագիրը չի գործում, հայտարարել է Քոֆի Աննանը

PanARMENIAN.Net - Սիրիայում իրավիճակի կարգավորման վերաբերյալ ծրագիրը չի գործում:

«Չնայած ծրագրի ընդունմանն ու երկրում դիտորդների տեղակայմանը, պետք է ազնիվ լինեմ և խոստովանեմ, որ ծրագիրը չի իրականացվում»,-հայտարարել է ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ դեսպանորդ Քոֆի Աննանը:

Ընդ որում, տեղի ունեցողի համար պատասխանատվությունը նա բարդել է Սիրիայի կառավարության վրա:

Նա կոչ է արել արագ գործել: « Որքան երկար ենք սպասում, այնքան ավելի արմատական է դառնում իրավիճակը և այնքան ավելի դժվար կլինի լուծման ուղիներ գտնելը»,- կարծում է ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդը:

Սպասվում է, որ Աննանը նոր ծրագիր կառաջարկի, որը ենթադրում է Սիրիայում խաղաղքաղաքական անցում կատարելու վերաբերյալ քայլերի մշակում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---