Microsoft-ը բացառել է HTC-ն Windows 8-ով ARM-պլանշետներ արտադրող ընկերությունների ցուցակից

Microsoft-ը բացառել է HTC-ն Windows 8-ով ARM-պլանշետներ արտադրող ընկերությունների ցուցակից

PanARMENIAN.Net - Microsoft կորպորացիան բացառել է HTC բջջային սարքավորումներ արտադրող ընկերությանը Windows 8-ով ARM-պլանշետներ արտադրող ընկերությունների ցուցակից:

Ըստ ոչ պաշտոնական տվյալների մերժումը կապված է ընկերության սարքավորումների վաճառքի ոչ բարձր ցուցանիշների և պլանշետային արտադրության ոչ մեծ փորձի հետ: HTC արտադրում է HTC Flyer, HTC Jetstream և HTC EVO պլանշետներ, որոնք գործում են Android ՕՀ-ի հիման վրա:

Այլ տվյալների համաձայն, HTC-ն հույս ուներ թողարկել «տնային էկրան» վիդեոփոփոխություններով Windows 8-ի հիման վրա աշխատող պլանշետներ:

Windows 8-ով պլանշետները վաճառքի կհանվեն 2012թ-ին` նախքան ամանորյա տոները, հաղորդում է lenta.ru-ն:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---