Ֆրանսիան Իրանին չի հրավիրի «Սիրիայի բարեկամների» հանդիպմանը

Ֆրանսիան Իրանին չի հրավիրի «Սիրիայի բարեկամների» հանդիպմանը

PanARMENIAN.Net - Ֆրանսիան Իրանին չի հրավիրի «Սիրիայի բարեկամների» հանդիպմանը, որը հուլիսի 6-ին տեղի կունենա Փարիզում:

«Իրանական ռեժիմը մինչ օրս աջակցել է Բաշար Ասադին և նրա ժողովրդի նկատմամաբ արյունալի ռեպրեսիաներին, ուստի այդ երկիրը չի ասսոցիացվում սիրիական ճգնաժամի կարգավորման հետ»,-հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչ Բերնար Վալերոն:

Նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը մերժել է Ռուսաստանի`Սիրիայի հարցով հանդիպումը Իրանի մասնակցությամբ իրականացնելու առաջարկը:

Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր,որ միջազգայինառաջնորդները պետք է սիրիական իրավիճակի վերաբերյալ ավելի լայն շրջանակների նիստ անցկացնեն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---