1 սեպտեմբերի 2004 - 21:41 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԿԱՐԵՎՈՐԵԼ Է ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄԸ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը դրականորեն է գնահատել Հայաստանի իր պաշտոնակից Վարդան Օսկանյանի հետ ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ օգոստոսի 30-ին Պրահայում կայացած բանակցությունների արդյունքները: «Կարծում եմ, որ Պրահայի հանդիպումը մեզ մեկ քայլ առաջ մղեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Բանակցային գործընթացը պետք է շարունակվի»,- հայտարարել է լրագրողներին Մամեդյարովը: