ԼՂՀ ՊԲ. Ադրբեջանական կողմը ավելի ինտեսիվ է խախտում հրադադրի ռեժիմը

ԼՂՀ ՊԲ. Ադրբեջանական կողմը ավելի ինտեսիվ է խախտում հրադադրի ռեժիմը

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության շփման գծում հակառակորդի կողմից վերջին օրերի ընթացքում պարբերաբար ավելի ինտենսիվ կերպով խախտվում է հրադադարի ռեժիմը։ PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը նշելով, որ անհրաժեշտության դեպքում տրվում է համարժեք պատասխան, ամբողջությամբ վերահսկվում է սահմանի անվտանգությունը, զոհեր և վիրավորներ չկան։

Հունիսի 8–ի առավոտյան ադրբեջանական 1news.az գործակալությունը տեղեկատվություն էր տարածել, թե իբր հունիսի 7-8–ին հայկական զինված ուժերը «Աղդամի ուղղությամբ կրակ են բացել ադրբեջանական ԶՈՒ–ի վրա»։ Կայքը հաղորդում է նաև, որ «մի օր առաջ հայական ԶՈւ–ի կողմից կրակ է բացվել նաև Ֆիզուլիի ուղղությամբ և պատասխան կրակի ժամանակ մի քանի հայ զինվորներ են սպանվել»։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---