8 հունիսի 2012 - 12:58 AMT
ՌԴ-ն ՄԱԿ-ում առաջարկել է Սիրիայի վերաբերյալ միջազգային խորհրդաժողովի արտահերթ համագումար հրավիրել

Ռուսաստանը ՄԱԿ-ում Սիրիայի վերաբերյալ միջազգային խորհրդաժողովի արտակարգ համագումար հրավիրելու նախաձեռնություն է առաջադրել` կոչված խթանելու իշխանությունների և զինված ընդդիմության միջև երկխոսությանը: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, սիրիացիների համար կրիտիկական պահին այդ առաջարկը պատասխան դարձավ 2011թ. մարտին սկիզբ առած արյունահեղությունը դադարեցնելու վերաբերյալ նոր գաղափարների կոչերին:

Հունիսի 7-ին ՄԱԿ-ում քննարկել են, թե ինչ անել Սիրիայի հետ, որտեղ հակամարտության ընթացքում, որոշ տվյալների համաձայն, մոտ 12 հազար մարդ է զոհվել:

«Դա այն չէ, որն ինչ-որ կերպ կփոխարինի ՄԱԿ ԱԽ-ին»,- ասել է նա: Խորհրդաժողովի նպատակը, նրա խոսքով, կայանում է Աննանի ծրագրին աջակցելու մեջ:

Ինչպես հաղորդել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը, ռուսական նախաձեռնության քննարկումը շարունակվել է նաև ՄԱԿ ԱԽ խորհրդատվությունների ընթացքում: «Այնպես որ կարելի է ասել, որ խորհրդաժողովի նախապատրաստման աշխատանքներն արդեն սկսվել են»,- հավելել է Չուրկինը` որևէ կանխատեսումներ չկատարելով դրա անցկացման մասին: