8 հունիսի 2012 - 13:17 AMT
Ալեքսանդր Արզումանյան. Ուժերի հարաբերակցությունն, ինչպես նախկինում, մնում է հօգուտ ՀՀ և ԼՂՀ-ի

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը մեկնաբանել է շփման գծում ադրբեջանական ուժերի վերջին դիվերսիաները: Ըստ նրա, այդ դիվերսիաները կապված էին տարածաշրջան ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցի հետ, «դա ճնշման միջոց էր, ուղերձ՝ թե ինչ կլինի, եթե հարցը չլուծվի այնպես, ինչպես դա Ադրբեջանն է ցանկանում»:

Ինչ վերաբերում է պատերազմի վերսկսման հավանականությանը, ապա, ըստ Արզումանյանի, դա հնարավոր կլինի, եթե Ադրբեջանը հասկանա, որ ուժերի հարաբերակցությունը փոխվել է և իր բանակը կարող է լուծել հարցը: Նա նշել է, որ «ուժերի հարաբերակցությունն ինչպես նախկինում, մնում է հօգուտ ՀՀ և ԼՂՀ-ի»:

Պատգամավորը նշել է, որ հայկական ուժերը համարժեք պատասխան են տվել ադրբեջանական դիվերսիաներին: Ընդ որում, նա քննադատել է հայկական դիվանագիտությանը այդ հարցում՝ օրինակ բերելով ադրբեջանական դիվանագիտության ակտիվությունը: