1 սեպտեմբերի 2004 - 23:54 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 13-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանին եւ ժողովրդին հանրապետության անկախության 13-րդ տարեդարձի առթիվ: Հայաստանի կառավարության ղեկավարի ուղերձում մասնավորապես ասված է. «13 տարի առաջ արցախահայությունն իր միասնական կամքն արտահայտեց պատմական հայրենիքում անկախ պետականություն կերտելու, արժանապատիվ ապրելու իր իրավունքը պաշտպանելու հարցում»: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը շարունակում է հավատարիմ մնալ հակամարտության խաղաղ կարգավորման իր որդեգրած սկզբունքին, նշվում է ուղերձում: