8 հունիսի 2012 - 13:12 AMT
Հայաստան կայցելի Չինաստանի գլխավոր դատախազը

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրավերով հունիսի 9-ին աշխատանքային այցով Երևան կժամանի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գլխավոր դատախազ Ցաո Ձյանմինի գլխավորած պատվիրակությունը: Գլխավոր դատախազությանմամուլի ծառայության հաղորդմամբ, այցի ընթացքում երկու երկրների գլխավոր դատախազները կստորագրեն «2012-2013թթ. ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության և ՉԺՀ գլխավոր դատախազության միջև համագործակցության» ծրագիր, կքննարկեն փոխգործակցության վերաբերող հարցեր:

Առաջին փաստաթուղթը՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գերագույն Ժողովրդական դատախազության միջև համագործակցության մասին Համաձայնագիրը ստորագրվել է 1999 թվականի սեպտեմբերի 9-ին, Պեկինում: