8 հունիսի 2012 - 13:36 AMT
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ է նշանակվել «Կենտրոն»-ի լրագրող Իվետա Տոնոյանը

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ կլինի ԲՀԿ-ական նախարար Արթուր Պետրոսյանի մամուլի քարտուղար, «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրող Իվետա Տոնոյանը:

Այս լուրը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Իվետա Տոնոյանը:

Նշենք, որ լուրեր կային, որ հնարավոր է Իվետա Տոնոյանը «Կենտրոն» հեռուստաընկերությունում սպասվող կադրային փոփոխություններում որևէ պաշտոն զբաղեցնի:

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակի պաշտոնի համար շրջանառվում էին ԲՀԿ-ական պատգամավորներ Վահան Բաբայանի, Տիգրան Ուրիխանյանի, ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ, լրագրող Վանիկ Էլիզբարյանի և «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրող Իվետա Տոնոյանի անունները: