8 հունիսի 2012 - 13:36 AMT
Էջմիածին–Արմավիր ճանապարհին 55–ամյա տղամարդու դիակ է հայտնաբերվել

Էջմիածին-Արմավիր ճանապարհի 1-ին կմ-ի ճամփեզրին երեկ ոստիկանության օպերատիվ խումբը տղամարդու դիակ է հայտնաբերել։

Հայտնաբերվել է 1957 թ. ծնված Աբգար Սիմոնյանի դիակը՝ մարմնի տարբեր մասերում բռնության հետքերով: Կատարվում է նախաքննություն: