Կիրակոսյան. Ի պատասխան Ադրբեջանի վերջին սադրանքներին` ԼՂՀ-ն կարող է բանակցությունների լիիրավ կողմ դառնալ

Կիրակոսյան. Ի պատասխան Ադրբեջանի վերջին սադրանքներին` ԼՂՀ-ն կարող է բանակցությունների լիիրավ կողմ դառնալ

PanARMENIAN.Net - Ի պատասխան շփման գծում Ադրբեջանի վերջին գործողություններին` ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդ երկրները կարող են փոխել բանակցությունների ձևաչափը, որոնցում ԼՂՀ-ն բանակցությունների լիիրավ անդամ կդառնա: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:

«Մենք հետաքրքիր զարգացումներ կտեսնենք Փարիզում: ԱՄՆ պետքարտուղարը հաղորդել է, որ նոր առաջարկներ և նոր ձևաչափ կլինեն: Այդ առաջարկները Փարիզում կկատարվեն հիմնականում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության խթանման համար»,- նշել է նա:

Փորձագետի խոսքով` առայժմ ոչ ոք չգիտի` ինչ առաջարկներ են ներկայացվելու հակամարտության կողմերին, «բայց ես կարծում եմ, որ պետքարտուղարը երբեք դա չէր ասի, եթե չհամաձայնեցներ Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ»:

«Ես ենթադրում եմ, որ դա կլինի բանակցությունների նոր ձևաչափ, որտեղ Լեռնային Ղարաբաղը բանակցությունների լիիրավ անդամ կլինի»,- հավելել է նա:

Կիրակոսյանի խոսքով` նման քայլի անհրաժեշտության մասին խոսում է ինչպես տրամաբանությունը, այնպես էլ Հյուսիսային Իռլանդիայում և Պաղեստինում հակամարտությունների կարգավորման շուրջ բանակցությունների փորձը, որոնք ապացուցում են, որ առանց բանակցություններին հակամարտության բոլոր կողմերի մասնակցության չի կարելի համաձայնության հասնել:

Կիրակոսյանը մերժել է ԼՂՀ ընդգրկումը բանակցությունների մեջ Հայաստանի փոխարեն` ընդգծելով, որ Հայաստանը միշտ կարևոր դեր է խաղալու բանակցային գործընթացում: Նա նաև քննադատության է ենթարկել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որոշումը` Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակել առանց ԼՂՀ-ի: Նրա խոսքով` «դա մարտավարական հաղթանակ էր, բայց ռազմավարական պարտություն»:

3  08.06.12 - Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի ասուլիսը
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---