2 սեպտեմբերի 2004 - 18:27 AMT
ԲԱՔՎԻ ԲՈՂՈՔԸ ՆԱՏՕ-Ի ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՅ ՍՊԱՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՉԻ ԱԶԴԻ ԴԱՇԻՆՔԻ ՈՐՈՇՄԱՆ ՎՐԱ
Պաշտոնական Բաքուն բողոք Է հայտնել Ադրբեջանում սեպտեմբերի 13-26-ը կայանալիք ՆԱՏՕ-ի «Համատեղ լավագույն ջանք -2004» զորավարժություններին հայ սպաների մասնակցության վերաբերյալ: Այդ մասին ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը հայտնել Է արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Միաժամանակ նա նշել Է, թե քանի որ միջոցառումը կազմակերպում Է ՆԱՏՕ-ն, դաշինքն ինքն Է որոշում մասնակիցներին: