ԿԸՀ-ն բաշխել է տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները

ԿԸՀ-ն բաշխել է տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները

PanARMENIAN.Net - Այսօրվա հերթական նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է 2012 թվականի հուլիսի 8-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքի միջև: Բաշխումն ըստ ընտրական տեղամասերի իրականացվել է համակարգչային եղանակով` «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով: Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ` Հայաստանի Հանրապետական կուսակցություն` 11-ական, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն` 8-ական, Հայ ազգային կոնգրեսկուսակցությունների դաշինք` 2-ական, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն` 1-ական, «Օրինաց Երկիր» կուսակցություն` 1-ական, «Ժառանգություն» կուսակցություն` 1-ական ներկայացուցիչ:

5  08.06.12 - ԿԸՀ-ն գումարեց նիստ
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---