ԵՄ-ն անհանգստացած է ադրբեջանական դիվերսիաներով` դրանք դիվանագիտորեն կոչելով «լարվածություն» շփման գծում

ԵՄ-ն անհանգստացած է ադրբեջանական դիվերսիաներով` դրանք դիվանագիտորեն կոչելով «լարվածություն» շփման գծում

PanARMENIAN.Net - «Մենք անհանգստացած ենք շփման գծում լարվածության մեծացմամբ և զոհերի քանակի ավելացմամբ»,-լրագրողներին է հայտնել Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Ռոլանդ Կոբիան: Նա ցավակցություն է հայտնել միջադեպերի արդյունքում զոհվածների ընտանիքներին. « Սա ցույց է տալի, թե ինչու է անհրաժեշտ իրականացնել վստահության ամրապնդման միջոցառումներ, որոնք առաջարկում է ԵՄ-ն: Նման միջոցներն անհրաժեշտ են, որպեսզի վերադարձվի մարդկանց վստահությունը և հակամարտության կարգավորման ուղղությամբ քայլեր իրականացվեն»,-հաղորդում է ԱՊԱ-ն:

Արդեն մի քանի օր է, ինչ ադրբեջանական կողմը մշտապես խախտում է հրադադարի ռեժիմը՝ գնդակոծելով սահմանամերձ հայկական գյուղերն ու դիվերսիոն միջոցառումներ անցկացնելով Հայաստանի ու Արցախի հետ սահմանում:

Որոշ տվյալնելով, հայ-ադրբեջանական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում ադրբեջանցիների դիվերսիոն հարձակումների արդյունքում վերջին օրերին ոչնչացվել է 21-25 ադրբեջանցի զինվոր:

Ադրբեջանի բանակը կորուստներ է կրել նաև հունիսի լույս 6-ի գիշերը, երբ ադրբեջանցի դիվերսանտները ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հարավային հատվածում փորձել են ներթափանցել ԼՂՀ ՊԲ դիրքերից մեկը: Սակայն, հայկական կողմին հաջողվել է կանխել հակառակորդի հարձակումը: Ղարաբաղյան ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները ձեռնամուխ են եղել պաշտպանական գործողությունների ու ետ են մղել հակառակորդին ելման դիրքեր:

Ադրբեջանական ղեկավարությունը էլ չգիտի, թե ինչ հորինի՝ բացատրելու համար իր զինծառայողների մահվան ու վիրավորվելու դեպքերն ու փորձելով թաքցնել դրանց իրական պատճառները՝ այդ դիվերսանտները սպանվել կամ վիրավորվել են հայկական ուժերի կողմից՝ ադրբեջանական դիվերսիան կանխելու ժամանակ: Ըստ ադրբեջանական իշխանությունների, ստացվում է, որ զինվորներն Ադրբեջանում զանգվածաբար ինքնասպան են լինում, զոհվում են ականների պայթյուններից, ՃՏՊ-ներից:

Այսպես, օրինակ, այսօր ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են, որ Տերտերի ուղղությամբ ադրբեջանական բանակի 19-ամյա զինծառայող Նիյամեդդին Շալեդդին օղլու Մեհտիևը «պայթել է ականի վրա»: Զինվորը հոսպիտալացվել է: Բժիշկները նրա վիճակը գնահատում են միջին ծանրության:

Երբեմն ադրբեջանցիների ֆանտազիան «անցնում է բոլոր սահմաններն» ու զինվորներին Ադրբեջանում սպանում է նույնիսկ բետոնի պատը: Այդպես, Ադրբեջանի Աղստաֆայի շրջանում երկու զինվոր է զոհվել, իսկ մեկը «վնասվածք» ստացել «բետոնե սալիկի» փլուզման պատճառով: Միջադեպի արդյունքում զինվորը գլխուղեղի լուրջ վնասվածք է ստացել:

Իսկ այսօր ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են, որ ադրբեջանցի զինծառայող Ռամիլ Դիլավյար օղլուն խեղդվել է գետում:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---