2 սեպտեմբերի 2004 - 23:54 AMT
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՀԱՎԱՏԱՐԻՄ ՄՆԱԼ ԱՎԵԼԻ ՎԱՂ ՀՌՉԱԿՎԱԾ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻՆ
«Մենք մտադիր չենք շեղվել այն ուղուց, որով արդեն վաղուց ընթանում ենք», - այսօր Ստեփանակերտում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, որը մասնակցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 13-րդ տարեդարձին նվիրված հանդիսություններին: Նա հիշեցրել է երեք սկզբունքների մասին, որոնք հռչակել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը. ԼՂՀ կարգավիճամը Ադրբեջանից դուրս, Հայաստանի հետ ցամաքային սահմանի առկայությունը եւ անվտանգության հուսալի երաշխիքներ: «Այդ սկզբունքների հիման վրա էլ պետք է ձեռք բերվի ղարաբաղյան խնդրի վերջնական լուծումը», - հայտարարել է Ս.Սարգսյանը: Նա չի բացառել, որ կստեղծվի համապատասխան իրավիճակ, երբ ԼՂՀ-ն կմիանա Հայաստանին: