9 հունիսի 2012 - 10:56 AMT
Տալի հուշամրցաշարում Լևոն Արոնյանը հաղթել է Հիկարու Նակամուրային

Տալի հուշամրցաշարում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով հաղթել է Հիկարու Նակամուրային ԱՄՆ-ից:

Հաղթանակներ են տարել նաև ռուսաստանցիներ Ալեքսանդր Մորոզևիչը և Ալեքսանդր Գրիշչուկը՝ առավելության հասնելով իտալացի Ֆաբիանո Կառունայի ու Լյուկ Մաքշեյնի նկատմամբ: Թեմուր Ռաջաբովն Ադրբեջանից հաղթել է Եվգենի Տոմաշևսկուն Ռուսաստանից: Մագնուս Կառլսեն (Նորվեգիա)-Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) պարտիան ավարտվել է ոչ ոքի:

Երկրորդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի Տոմաշևսկին: Տեղի կունենան նաև Կառունա-Նակամուրա, Մաքշեյն-Ռաջաբով, Կրամնիկ-Գրիշչուկ և Մորոզևիչ-Կարլսեն պարտիաները: