9 հունիսի 2012 - 12:23 AMT
Սիրիայի ընդդիմությունը հայտարարում է, որ 14 մարդ է զոհվել գիշերը Դերաայում

Սիրիայի ընդդիմությունը հայտարարում է, որ 14 մարդ է զոհվել գիշերը Դերաայում կառավարական զորքերի գնդակոծության արդյունքում:

Ըստ ընդդիմադիրների, գնդակոծությունը սկսվել է գիշերային աղոթքից հետո, իսկ հիմնական թիրախը եղել է քաղաքի արևմտյան մասը: Նրանց տվյալներով, մոտ 40 մարդ է զոհվել ուրբաթ օրը կառավարական ուժերի ու ընդդիմության կողմնակիցների բախումների ժամանակ, այդ թվում Հոմսում ու Դամասկոսում:

ՄԱԿ-ը փորձում է հասկանալ, թե ինչ է կատարվել Քուբեյր բնակավայրում, հայտնում է BBC-ին: