9 հունիսի 2012 - 12:57 AMT
ԱՄՆ-ում համակարգ է մշակվում, որը թույլ կտա ավտոմեքենաներին «շփվել» տարածության վրա

Առաջիկայում ՃՏՊ-ները կարող են անցնել պատմության գիրկը: Այդ նպատակին հասնելու համար ԱՄՆ մասնագետները մի համակարգ են մշակում, որը թույլ կտա ավտոմեքենաներին «շփվել» տարածության վրա:

Այդ հայտնագործությունը ցուցադրվել է տրանսպորտային հարցերին նվիրված խորհրդաժողովում: Մասնակիցներին ցուցադրել են, թե ինչպես «Ֆորդ-Տաուրուս» մեքենան կարողացավ խուսափել բախումից մեկ այլ մեքենայի հետ հատուկ էլեկտրոնիկայի շնորհիվ: Արդյունավետության համար մյուս մեքենաները ևս պետք է հագեցած լինեն այդ համակարգով:

Եթե նույնիսկ վարորդը չհասցնի արձագանքել. Ավտոմեքենան ինքը կարգելակի, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: