9 հունիսի 2012 - 12:16 AMT
ԲարՔեմփ Երևան 2012 –ն արդեն մեկնարկել է

ԲարՔեմփ Երևան 2012-ն արդեն մեկնարկել է: Ամերիկյան համալսարանում այսօր առավոտյան ազատ գրանցումներից և բացման արարողությունից հետո արդեն մասնակիցները սկսել են ներկայացնել իրենց շնորհանդեսները:

Միջազգային հեռարձակման մարքեթինգի խորհրդական և թրեյներ Վիլերս-Սթյուարտը ներկայացնում է սոցիալական ցանցերում բովանդակություն տարածելու յուրօրինակ մեթոդները միջազգային օրինակներով:

Այսօր ներկայացումներ կունենան նաև ԲարՔեմփ 2012-ի հատուկ հյուրեր՝ «ՌԻԱ Նովոստիի» ինտերնետ նախագծերի առաջխաղացման ղեկավար Լանա Պինյաևան, Ռուսաստանի հյուսիս-արևմտյան տարածաշրջանում սոցիալապես խոցելի խավերին աջակցելու ուղղությամբ աշխատող Դարյա Ալեքսեևան և այլք:

Այս տարի ԲարՔեմփին մասնակցում է ավելի քան 1000 մասնակից, այն կանցկացվի այսօր և վաղը ամերիկյան համլսարանում:

ԲարՔեմփ Երևան 2012-ի հովանավորներն ու աջակիցներն են Լրատվության այլընտրանքային ռեսուրսների ծրագիրը և «Ինտերնյուս» Հայաստանը ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ, AtTask, BetConstruct, Be2 ընկերությունները, ռուսաստանյան RIA Novosti գործակալությունը: Միջոցառման գլխավոր գործընկերն է Օրանժ Արմենիան:

BarCamp-ը միջոցառումներ կազմակերպելու նոր ձևաչափ է, որն առաջին անգամ կիրառվել է 2005թ-ին ԱՄՆ-ում՝ Silicon Valley-ում, և հետո ստացել լայն տարածում ողջ աշխարհում։ BarCamp են կոչվում տեղեկատվական տեխնոլոգիաների, Ինտերնետի և նոր մեդիաների թեմաներով չկոնֆերանսները։