ԱՄՀ ղեկավար. Եվրոպական բանկերի վերականգնումը համաշխարհային տնտեսության ամրապնդման անհրաժեշտ պայման է

ԱՄՀ ղեկավար. Եվրոպական բանկերի վերականգնումը համաշխարհային տնտեսության ամրապնդման անհրաժեշտ պայման է

PanARMENIAN.Net - Եվրոպական բանկերի վերականգնումը համաշխարհային տնտեսության ամրապնդման անհրաժեշտ պայման է, հայտարարել է ԱՄՀ կարգադրիչ-տնօրեն Քրիստին Լագարդը: Նա հայտարարել է, որ տնտեսական ճգնաժամի մեկնարկից 5 տարի անց, դեռ զգացվում են ֆինանսական համակարգի թերությունները: Ըստ նրա, ֆինանսական համակարգը պետք է վերահսկվի:

«Կանոնակարգողները պետք է վերականգնման հստակ ծրագիր մշակեն ոչ միայն առաջիկա 5-10 տարվա համար, այլ հաջորդ ամսվա կամ շաբաթվա համար»,-ասել է նա:

Ավելի վաղ, ԱՄՆ նախագահը կոչ էր արել եվրոպացի առաջնորդներին միջոցներ փոխանցել թույլ բանկերին, հայտնում է «Պոդրոբնոստին»:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---