«Հրապարակ». ՀՀԿ գրասենյակը շարունակում է անմխիթար վիճակում մնալ հրդեհից հետո

«Հրապարակ». ՀՀԿ գրասենյակը շարունակում է անմխիթար վիճակում մնալ հրդեհից հետո

PanARMENIAN.Net - «Հրապարակ» թերթը գրում է, որ ՀՀԿ գրասենյակը վերջին հրդեհից հետո շարունակում է անմխիթար վիճակում մնալ։ «ՀՀԿ–ականերն էլ խուսափում են մեկ–երկու ժամից ավել մնալ այնտեղ` ծխի տհաճ հոտի, ինտերնետի, երբեմն էլ լույս չունենալու պատճառով։ Ինչպես ասում են, «գրասենյակը» մեռավ. Սերժ Սարգսյանի սենյակի առջև «պարկետը» Մասիս սարի պես երկու «գագաթով» ուռել է այնպես, որ սենյակ մտնելու համար պետք է ոստնես։ Իսկ Հովիկ Աբրահամյանի սենյակի դիմաց ընդհանրապես «պարկետները» հանել, տեղը նախահեղափոխական դիֆտ են խփել։ ՀՀԿ–ականները գրասենյակ չգալու մեկ այլ լուրջ պատճառ ունեն. գրասենյակի կողքին երկու էլիտար շենքեր են կաոռւցվում, ինչպես նաև իրենց գրասենյակի նոր մասնաշենքը` դարձյալ սև տուֆից, ու ողջ օրը ՀՀԿ գրասենյակում ահավոր աղմուկ է, և առանց այն էլ լավ չլսող ՀՀԿ ծերակույտն ամբողջ օրը ստիպված է լինում հարցնել` հը՞, ի՞նչ ասիր, նորից ասա։ Իսկ թե որտեղից են ինքնատիպ սև տուֆը բերում, ՀՀԿ–ում չասացին, սակայն վստահեցրեցին, որ նախագահական ընտրություններն ադեն ՀՀԿ–ն կանցկացնի նոր գրասենյակում, ուր բոլորի համար հարմարավետ սենյակներ կլինեն»,–գրում է օրաթերթը։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---