9 հունիսի 2012 - 13:18 AMT
Թունիսի նախագահը մտադիր է Լիբիային հանձնել Քադդաֆիի կողմնակից Բաղդադի ալ Մահմուդին

Թունիսի նախագահ Մոնսեֆ Մարզուկին հայտարարել է, որ Լիբիան իրավունք ունի պահանջել, որ Մուամար Քադդաֆիի կողմնակից, Լիբիայի նախկին վարչապետ Բաղդադի ալ Մահմուդին հանձնվի Լիբիայի իշխանություննեին: Ինչպես գրում է Libya Herald-ը, Մարզուկին նշել է, որ իր համար դա «սկզբունքի հարց է»:

Թունիսի սահմանադրությունը նշում է, որ էքստրադիցիայի մասին որոշումը վերապահվում է նախագահին, հայտնում է Ռոսբալտը: