Հրադադարի ռեժիմը կրկին խախտվել է. կրակոցներն անկանոն են եղել

Հրադադարի ռեժիմը կրկին խախտվել է. կրակոցներն անկանոն են եղել

PanARMENIAN.Net - Հունիսի 9-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերի կողմից գրանցվել են հրադադարի ռեժիմի խախտման մի քանի դեպքեր։ PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության աշխատակիցՄուշեղ Աղեկյանը` նշելով, որ կրակոցներն անկանոն բնույթ են կրել, զոհեր և վիրավորներ չկան։

Աղեկյանը չհաստատեց, որ Տավուշի մարզի Իջևանի քաղաքի ուղղությամբ կրակոցներ են եղել։ Նա պարզապես նշեց, որ վերջին մի քանի օրերի ընթացքում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը նվազել են։

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկատվություն էր տարածվել, որ Իջևան քաղաքի ուղղությամբ հունիսի 9–ի գիշերը կրակոցներ են եղել։

PanARMENIAN.Net ի Տավուշի մարզի աղբյուրի հաղորդմամբ, երեկ ուշ գիշեր լսվել են ուղղաթիռի ձայներ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---