Հոսնի Մուբարաքը պատգամել է իրեն թաղել թոռան կողքին

Հոսնի Մուբարաքը պատգամել է իրեն թաղել թոռան կողքին

PanARMENIAN.Net - Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը, որն այժմ կալանքի տակ է, պատգամել է հարազատներին իրեն թաղել թոռան կողքին, որը մահացել է 3 տարի առաջ:

Այդ մասին Մուբարաքը խնդրել է իր տիկնոջը՝ Սյուզան Սաբիթին ու որդուն՝ Գամալին: Մուբարաքի ավագ թոռը՝ 12-ամյա Մահմուդը մահացել է 2009թ. մայիսին: Այդ ողբերգական մահվան մանրամասները պաշտոնապես չեն լուսաբանվել: Որոշ տվյալներով, տղան վայր է ընկել ձիուց և վնասել է ողնաշարը:

Ավագ թոռան մահը խորը դեպրեսիայի էր մատնել Մուբարաքին և խախտել նրա առողջությունը, նա մի քանի ամիս շարունակ չէր հայտնվում հանրային վայրերում:

Կահիրեի քրեական դատարանը 2012թ. հունիսի 2-ին ցմահ բանտարկության դատապարտեց նրան, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---