ՀՀ նախագահ. Փոխայցելությունները կարևոր են Հայաստանի ու Լեհաստանի համագործակցության համար

ՀՀ նախագահ. Փոխայցելությունները կարևոր են Հայաստանի ու Լեհաստանի համագործակցության համար

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լեհաստանի ազգային բանկի նախագահ Մարեկ Բելկային: Ընդգծելով հայ-լեհական կանոնավոր զարգացող հարաբերությունների բարձր մակարդակը՝ Հանրապետության ղեկավարն այդ գործում կարևորել է երկկողմ բարձաստիճան փոխայցելությունները և հույս հայտնել, որ Լեհաստանի ազգային բանկի նախագահի այցը կնպաստի առևտրատնտեսական և ֆինանսական ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ու խորացմանը, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը:

Լեհաստանի ազգային բանկի նախագահ Մարեկ Բելկայի խոսքով, Հայաստանի կենտրոնական և Լեհաստանի ազգային բանկերի միջև փորձի և տեղեկատվության փոխանակումը լավ հիմքերի վրա է դրված, ինչը, հանդիպման մասնակիցների հավաստմամբ, շատ կարևոր է եվրոպական ինտեգրման ուղին որդեգրած Հայաստանի ֆինանսական համակարգի առավել կատարելագործման համար:

Հանդիպման ժամանակ զրուցակիցները քննարկել են նաև տարբեր բնագավառներում երկու երկրների երկկողմ և բազմակողմ փոխգործակցության խորացմանն ու ամրապնդմանը վերաբերող հարցեր:

 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---