ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԸ ՀԱՏՈՒԿ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՍԿՍԵԼ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ԴՊՐՈՑՆԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ ՊԱՏԱՆԴՆԵՐԻ ԱԶԱՏՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

PanARMENIAN.Net - Այսօր Ռուսաստանի հատուկ նշանակության զորքերը հատուկ գործողություններ են սկսել Հյուսիսային Օսիայի Բեսլան քաղաքի դպրոցում ահաբեկիչների կողմից պատանդ վերցվածներին ազատելու ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում է ռուսաստանյան «Ուտրո» էլէկտրոնային թերթը, ամեն ինչ սկսվել է նրանից, որ պայմանավորվածություն էր ձեռքբերվել զոհվածների դիակները հանձնելու մասին: Այդ կապակցությամբ շենքին մոտեցրել են մեքենա, ինչից գրոհայինները որոշել են օգտվել շրջափակումից դուրս գալու համար: Ինչպես հաղորդել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանը, դպրոցականների մի խմբի հաջողվել է դուրս պրծնել զավթված դպրոցից: Հնարավոր է, դա էլ լուրջ փոխհրաձգության պատաճառ է հանդիսացել: Արդեն կան սպանվածներ եւ վիրավորներ: Անվտանգության ծառայության աշխատակիցները էվակուացնում են հարազատներին եւ լրագրողներին: Հիշեցնենք, որ ահաբեկիչների կողմից շենքում պահվող պատանդների մեջ կա հինգ հայ, որից մեկը առաջին դասարանցի է:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---