9 հունիսի 2012 - 15:04 AMT
Ջուջևան գյուղում կարկուտի հետևանքով մեկ մարդ թեթև մարմնական վնասվածքներ է ստացել

Երեկ երեկոյան տեղացած չափերով հավի ձվից խոշոր կարկուտը մեծ վնասներ է պատճառել Նոյեմբերյան քաղաքից 8 կմ հեռավորության վրա գտնվող Ջուջևան գյուղում։ Տավուշի մարզի Ջուջևան գյուղի գյուղապետ Ժորա Չիլինգարյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ երեկ երեկոյան տեղացած խոշոր կարկուտը մոտավոր հաշվարկներով վնաս է պատճառել 30.000 քառակուսի մ մակերեսով տանիքների, 6.5 հա ցանքատարածությունների, մրգատու ծառերի և այլ: Վնասվել է նաև 5 ավտոմեքենա, թեթև մարմնական վնասվածքներ է ստացել մեկ մարդ: