9 հունիսի 2012 - 15:46 AMT
Տիգրան Պետրոսյանը շարունակում է լինել Բուլղարիայում անցկացվող միջազգային մրցաշարի առաջատարը

Գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը Բուլղարիայի Ոսկե Ավազներ առողջավայրում անցկացվող օփենում հինգ տուրից հետո վաստակել է 4,5 միավոր և շարունակում է գլխավորել աղյուսակը:

Նույնպիսի արդյունք ունեն գրոսմայստերներ Լու Շանգլին (Չինաստան), Գենադի Տունիկը (Ռուսաստան) և Ալեքսանդր Իպատովը (Թուրքիա), բայց նրանք հայ շախմատիստին զիջում են լրացուցիչ ցուցանիշներով:

Գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Ավետիք Գրիգորյանը, միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը առաջատարներից ետ են մնում կես միավորով: