9 հունիսի 2012 - 16:58 AMT
Արագածոտի մարզում կարկուտի հետևանքով 10 հա կարտոֆիլի ցանքատարածություն է վնասվել

ԱԻՆ-ում Արագածոտի մարզի Ձորագլխի գյուղապետից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 13:35-ից մինչև 14:00-ը տեղացած կարկուտը վնաս է հասցրել գյուղին պատկանող 10 հա կարտոֆիլի ցանքատարածություններին: Ինչպես հաղորդում են ԱԻՆ-ից, վնասի չափերը ճշտելու համար ստեղծվել է հանձնաժողով, իսկ տվյալ տարածքները «Մևանծ» ՊՈԱԿ-ի կողմից չեն վերահսկվում: